Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-10-11-ից մինչև 2017-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-03-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 50603297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

11 սեպտեմբերի 2003 թ.

ք. Հրազդան N 810-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով որոշում եմ.

ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 54-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Որոշմամբ հաստատված հավելված 1-ի և 2-ի՝

1. 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով,

2. 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով։

բ) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Կ. Շահգալդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։