ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 օգոստոսի 2022 թ.
ք. Երևան N 66-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը սահմանելու մասին» թիվ 139-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) ընտրություններին մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք մասնակցելու դեպքում դեմ քվեարկությամբ քվեաթերթիկի ձևը` համաձայն թիվ 6 հավելվածի։»,
2) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 6 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2022 թ. օգոստոսի 27-ի N 66-Ն որոշման
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 22-ի N 139-Ն որոշման
»:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2022 թ. օգոստոսի 27-ի N 66-Ն որոշման
«Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 22-ի N 139-Ն որոշման
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2022 թվական: