ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 603-Ա
«ԱՐԱԳԱԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արագած տիեզերական միջավայրի կենտրոն» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 131,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն տիեզերական ճառագայթների բաժանմունքի գործունեությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Արագած տիեզերական միջավայրի կենտրոն» գիտակրթական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 603-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ»
1. Ծրագրի նպատակը Աջակցել՝
- Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի, գիտատեխնիկական զարգացմանն ու արդիականացմանը,
- միջազգային գիտական համակարգի հետ ՀՀ գիտական հանրության ինտեգրման գործընթացին,
- մտավոր ներուժի արտահոսքի կանխման գործընթացին,
- ՀՀ գիտական համակարգը երիտասարդ կադրերով համալրման գործընթացին,
- միջազգային չափորոշիչներին համապատասխանող գիտական հետազոտությունների իրականացմանը։
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ
պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը «Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցություն
117 Ս. Լուիզ փողոց. #306 Գլենդել, Կալիֆոռնիա 91205
4. Ծրագիրը կատարողը «Արագած տիեզերական միջավայրի կենտրոն» Գիտակրթական հասարակական կազմակերպությունը (քաղ. Երևան, Մարգարյան նրբ. շենք 2, բնակարան 205, 0036, ՀՎՀՀ՝ 01295332)
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում գտնվող «Նոր-Ամբերդ» և «Արագած» բարձրադիր գիտական կայաններում: Գիտության բնագավառ
6. Ծրագրի բյուջեն 131,000,000 դրամ։
7. Բարեգործություն ստացողը Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) հիմնադրամ, Ալիխանյան եղբայրների 2, ՀՎՀՀ 01202364, ի դեմս Տիեզերական Ճառագայթների Ֆիզիկայի բաժանմունքի
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թվականի սեպտեմբերի 1–ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։
9. Միջոցառումների նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների ծավալը 1. Գիտական ծրագրեր իրականացնող գիտաշխատողներին դրամաշնորհների տրամադրում 73,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027
թվականի սեպտեմբերի 1-ը.
2. Հրատարակչական և բաժանորդագրություն ծառայությունների ձեռքբերում՝ գիտաժողովների նյութերի, գիտական հոդվածների, ժողովածուների և մենագրությունների հրատարակում և հրատարակված նյութերի առաքում` - 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը.
3. Գիտափորձարարական սարքերի արդիականացման ու կատարելագործման համար նոր սարքավորումների ձեռքբերում և ներմուծում արտերկրից` (սերվերներ, ցանցային սարքավորումներ, միջուկային էլեկտրոնիկական սարքեր, օսցիլլոգրաֆներ, մետեորոլոգիական կայաններ, կայծակների սենսորներ, արագ գործողության ֆոտոտեխնիկա) և այլ օժանդակ նյութերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության ներսում - 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը.
4. Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) հիմնադրամի Տիեզերական Ճառագայթների Ֆիզիկայի բաժանմունքին անհատույց նվիրաբերելու նպատակով ամենագնաց մեքենայի ձեռքբերում և ներմուծում՝ գիտական կայաններում գիտնականների և անձնակազմի աշխատանքները ապահովելու համար 28,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը.
5. Գիտական կայաններում գիտնականների և անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների ծառայությունների (սենյակների, աշխատատեղերի, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի վերանորոգում) և գոյատևման ծախսերի համար ապրանքների (անհրաժեշտ նյութերի, կահույքի, սարքավորումների, սննդի, վառելիքաքսայուղային նյութերի) ձեռքբերում - 10,000,000 դրամ, ապրանքները և ծառայությունները ձեռք են բերվելու Հայաստանի Հանրապետության ներսում, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը.
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Գիտաժողովների շրջանակներում նախատեսվում են հատուկ սարքավորումների ձեռքբերում և ներմուծում՝ համակարգչային սարքավորումներ - 3,000,000 դրամ, գիտափորձարարական սարքա- վորումներ - 4,000,000 դրամ և մետեորոլոգիական կայաններ, կայծակների սենսորներ, արագ գործողության ֆոտոտեխնիկա -3,000,000 դրամ.
2. Հրատարակչական և բաժանորդագրությունների ծառայությունների ձեռքբերում՝ գիտաժողովների նյութերի, գիտական հոդվածների, ժողովածուների, մենագրությունների հրատարակում և
հրատարակված նյութերի առաքում` – 10,000,000 դրամ.
3. Գիտական կայաններում գիտնականների և անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների ծառայությունների (սենյակների, աշխատատեղերի, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի վերանորոգում) և գոյատևման ծախսերի համար ապրանքների (անհրաժեշտ նյութերի, կահույքի, սարքավորումների, սննդի, վառելիքաքսայուղային նյութերի) ձեռքբերում՝ 10,000,000 դրամ:
4. Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) հիմնադրամի Տիեզերական Ճառագայթների Ֆիզիկայի բաժանմունքին անհատույց նվիրաբերելու նպատակով ամենագնաց մեքենայի ձեռքբերում և ներմուծում՝ գիտական կայաններում գիտնականների և անձնակազմի աշխատանքները ապահովելու համար 28,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակերպությունների
հետ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է սերտ համագործակցություն Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) հիմնադրամի հետ, ՀՀ գիտության և կրթության նախարարության գիտության պետական կոմիտեի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և Հայհիդրոմետ ծառայության, «Գերմանական էլեկտրոնային սինքրոտրոնի» (ԴԵԶԻ-Համբուրգ), Կառլսռուհեյի Տեխնոլոգիական ինստիտուտի, Մաքս Պլանկի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի (Մյունխեն), Ամերիկյան Ստենֆորդի համալսարանի հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի իրականացման արդյունավետությունը, հիմնականում, վերահսկվելու է դոնոր կազմակերպության կողմից՝ ներկայացվող ընթացիկ հաշվետվությունների հիման վրա, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
30.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ