Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

5 հոկտեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 51004259

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

22 սեպտեմբերի 2004 թ.

ք. Իջևան N 187-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2002 թ. հուլիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները:

Որոշմամբ հաստատված հավելված 1-ի`

1. 3-րդ կետի «գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով:

2. 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ`

«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն` որպես հանձնաժողովի անդամ, կարող է մասնակցել»:

3. 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:

4. 6-րդ կետի «գ» ենթակետի «գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:

5. 12-րդ կետի`

ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,

բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,

գ) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով:

6. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:

7. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

Որոշմամբ հաստատված հավելված 2-ի`

1. 3-րդ կետի «գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով:

2. 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ`

«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանուն (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն` որպես հանձնաժողովի անդամ, կարող է մասնակցել»:

3. 6-րդ կետի «գ» ենթակետի «գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով:

4. 12-րդ կետի`

ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,

բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,

գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ) «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով:

5. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:

6. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

Մարզպետ` Ա. Ղուլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։