ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
01 սեպտեմբեր 2022 թ. N 54-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 28-ի «Հիմնական դեղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 56-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) աղյուսակի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 19-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« Դիոսմին + Հեսպերիդին
Diosmin + Hesperidin դեղահատ, 450մգ + 50մգ, 900մգ+100մգ
»,
2) աղյուսակը լրացնել նոր 30-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
« 30. Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումների բուժման դեղեր
Վարենիկլին
Varenicline դեղահատ 0,5մգ; 1մգ
Նիկոտին
Nicorette Ցողաշիթ 1 մգ դեղաչափ, ծամոն մենթոլի համով, 2մգ, 4մգ
Բուպրոպիոն
Bupropion Դեղահատեր (երկարատև ձերբազատմամբ) 150մգ(հիդրոքլորիդ)
Այլընտրանքային
Ցիտիզին
Cytisine դեղահատեր 1,5մգ
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2022 թվական: