Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-09-03-ից մինչև 2025-05-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-05-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

01 սեպտեմբեր 2022 թ. N 54-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 28-ի «Հիմնական դեղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 56-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) աղյուսակի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 19-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

« Դիոսմին + Հեսպերիդին

Diosmin + Hesperidin դեղահատ, 450մգ + 50մգ, 900մգ+100մգ

»,

2) աղյուսակը լրացնել նոր 30-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

« 30. Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումների բուժման դեղեր

Վարենիկլին

Varenicline դեղահատ 0,5մգ; 1մգ

Նիկոտին

Nicorette Ցողաշիթ 1 մգ դեղաչափ, ծամոն մենթոլի համով, 2մգ, 4մգ

Բուպրոպիոն

Bupropion Դեղահատեր (երկարատև ձերբազատմամբ) 150մգ(հիդրոքլորիդ)

Այլընտրանքային

Ցիտիզին

Cytisine դեղահատեր 1,5մգ

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։