ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1000-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝
Արթուր Սասունի ԱՎԱԳՅԱՆԻՆ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 116 Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 116/1 Ոսկեվանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ
Ժիրայր Արտյոմի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության ավագ սերժանտ
Սամվել Վարդանի ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության ավագ սերժանտ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
01.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ