Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 5 ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 25 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՀԱՏՈՒԿ ՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-07-17-ից մինչև 1994-11-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-11-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 1994 թվականի թիվ 53

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մարտի 11-ի թիվ 5 եվ 1994 թվականի մայիսի 5-ի թիվ 25 որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության առեվտրային բանկերի կողմից սպասարկվող ձեռնարկություններին կանխիկ գումարների դուրսգրման, հատուկ ու լրացուցիչ վճարների գանձման մասին» կարգում լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի փետրվարի 25-ի N 94 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 297 որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մարտի 11-ի թիվ 5 և 1994 թվականի մայիսի 5-ի թիվ 25 որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպասարկվող ձեռնարկություններին կանխիկ գումարների դուրսգրման, հատուկ ու լրացուցիչ վճարների գանձման մասին» կարգի մեջ կատարել հետևյալ լրացումները`

1. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները գյուղատնտեսական մթերքների ու հումքի մթերումների դիմաց վերամշակող և առևտրական ձեռնարկություններից Հայաստանի Հանրապետության տարածքի բանկերի միջոցով վճարման ենթակա գումարները իրենց հաշվարկային ու ընթացիկ հաշիվներից ստանալիս վերոհիշյալ կարգի 1.1 կետի «բ» և «գ» ենթակետերով և 1.3 կետի «բ» ենթակետով նախատեսված հատուկ և լրացուցիչ վճարները չեն վճարում:

Մթերող ձեռնարկությունները գյուղատնտեսական մթերքների ու հումքի դիմաց գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացված հաշվարկային և ընթացիկ հաշիվներին փոխանցելու դեպքում հատուկ և լրացուցիչ վճարները սպասարկող բանկերին չեն մուծում:

2. Ստորև բերված ցանկում առկա կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նորմատիվների շրջանակներում գործուղումների համար կանխիկ դրամ ստանալիս վճարում են հատուկ վճար` ստացվող գումարի 0,5 տոկոսի չափով, իսկ այլ նպատակների համար` 7 տոկոսի չափով: Վերոհիշյալ կարգի 1.3 կետով սահմանված լրացուցիչ վճարները այդ կազմակերպություններից չեն գանձվում:

- Հայաստանի խաղաղության ֆոնդ

- Հայաստանի Հանրապետության «Զինվորների ծնողների» կոմիտե

- «Դինամո» մարզական ընկերություն

- Պաշտպանական մարզատեխնիկական միություն

- «Նոյի տապան» բժշկական-սոցիալական զարգացման բարեգործական ֆոնդ

- Սոցիալական ապահովագրության ֆոնդ

- «Սևան» գյուղական մարզական ընկերություն

- «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերություն

- Կարմիր խաչի ընկերություն

- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն

- Հայաստանի գրողների միություն

- Հայ գրողների միություն

- Հայաստանի նկարիչների միություն

- Հայաստանի ժուռնալիստների միություն

- Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

- Հայաստանի ճարտարապետների միություն

- Հայաստանի թատերական գործիչների միություն

- Գյուտարարների և ռացիոնալիզատորների ընկերություն

- Հայաստանի երաժշտական ընկերություն

- Հայաստանի դիզայներների միություն

- Մշակույթի հայկական ֆոնդ

- Հաշմանդամների հայկական ընկերություն

- Հայաստանի մտավորականության սոցիալական պաշտպանության հիմնադրամ

- Հայաստանի գիտնականների միություն

- Արհմիությունների կամավոր մարզական ընկերություն

- Կույրերի միություն

- Խուլերի միություն

- Համրերի միություն

- «Զորավար Անդրանիկ» ՀՀՄ

- Ղարաբաղի ազգաբնակչության իրավունքների պաշտպանության ասոցիացիա

- «Արցախ» հայրենակցական ընկերության միություն

- Հյուսիսային Արցախի «Շահումյան-Գետաշեն» բարեգործական միություն

- Աֆղանական պատերազմի մասնակիցների հայկական հանրապետական ընկերություն

- Հայ ազատամարտիկի սոցիալական ապահովվածության ասոցիացիա

- «Արցախ» հայրենակցական բարեգործական միություն

- Հայաստանի Հանրապետության և Արցախի պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միություն

- Հայաստանի պետական սիմֆոնիկ և Երևանի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միություն

- Հայաստանի մանկական ֆոնդ

- «Փախստականների ֆոնդ» բարեգործական միություն

- «Գթություն» բարեգործական միություն

- «Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպություն

- Գ. Նարեկացու անվան հայկական մանկական ֆոնդ

- Ա. Դ. Սախարովի անվան առաջադիմության, մարդու իրավունքների պաշտպանության և գթասրտության ֆոնդ

- Հայաստանի միջազգային գիտական ֆոնդ

- Հայաստանի Հանրապետության օլիմպիական կոմիտե

- Հայկական փրկարարների կազմակերպությունների միաբանություն

- Երեխաների պաշտպանության միություն

- «Սպիտակ» փրկարարական կենտրոն

- Հայաստանյաց Առաքելական եկեղեցին` իր ավանդական կազմակերպություններով

- Կրոնական այլ կազմակերպություններ

- Արցախի օգնության ֆոնդ (հատուկ ծրագրերի պետական վարչություն)

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության ֆոնդ

- «Հայաստան» համահայկական հիմնադրամ

- «Ապավեն» գթության և առողջության հայկական ֆոնդ

- Հայ ընտանիքի աջակցության միություն

- Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

- Համահայկական շախմատի «Նավակ» բարեգործական ֆոնդ

- «Ղևոնդ Ալիշան» մշակութային-լուսավորչական միություն

- Չեռնոբիլի բարեգործական միություն

- Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդ

3. Նույն կարգի 1.1 և 1.3 կետերը չեն տարածվում այն ձեռնարկությունների վրա, որոնք արտարժույթի վաճառքից ստացված դրամական միջոցների սահմաններում ցանկանում են հաշվարկային և ընթացիկ հաշիվներից ստանալ կանխիկ դրամ:

քաղ. Երևան

թիվ 53

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։