ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 647-Ա
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից՝ «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (95 արկղ, 1,750 կգ ընդհանուր քաշով, 3,650 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
09.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 647-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանումը Չափման միավորը
(արկղ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
Առաջին բուժօգնության պարագաներ 9 345
Հեռուստացույց 2 85
Անվասայլակ 4 155
Քայլակ 4 155
Օգտագործված հագուստ
մեծահասակների 68 2,600
Գրենական պիտույքներ 8 310
Ընդամենը 95 3,650
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Անվանումը Քանակը
(արկղ) Արժեքը
(ԱՄՆ դոլար)
Արալեզի բժշկական ամբուլատորիա 3 115
Այգավանի բժշկական ամբուլատորիա 3 115
Ավշարի բժշկական ամբուլատորիա 3 115
Արարատի մարզի հաշմանդամներին
և անապահով ընտանիքներին 86 3,305
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
09.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ