ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 645-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈՎԻԴ-19 ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 22,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Քովիդ-19 պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2022 թվականի օգոստոսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում՝ 1,558,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
09.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 645-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՔՈՎԻԴ-19 ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Նպաստել Քովիդ-19 պատվաստման վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության հասանելիությանը և իրազեկման մակարդակի բարձրացմանը ազգաբնակչության շրջանում։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:
3. Բարեգործը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա
4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզեր, բնագավառը՝ առողջապահություն
6. Ծրագրի բյուջեն 22,200,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը ՀՀ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերի ազգաբնակչությունը:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1․Թիրախ մարզերի բնակչության կարողությունների զարգացում և իրազեկում՝ ռիսկերի և Քովիդ-19 պատվաստման վերաբերյալ
Ժամանակահատված՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, բյուջե՝ 20,480,000 դրամ
2. Կազմակերպական ծախսեր:
Ժամանակահատված՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, բյուջե՝ 1,720,00 դրամ
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը`
1. Միջոցառումների և դասընթացների համար դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 15,000,000 դրամ:
2. Իրազեկման համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի մշակում և տպագրություն, ստրիպերի, ասեղների և պլանշետների՝ 5,480,000 դրամ։
3. Մեքենայի պահպանման, տրանսպորտային միջոցի վարձակալության և վառելիքի ձեռքբերման ծախսեր՝ 1,720,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական ծախսեր` 1,720,000 դրամ, որը ներառում է վառելիքի ձեռքբերում, մեքենայի պահպանման և տրանսպորտային միջոցի վարձակալության ծախսեր՝ ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում առողջության պահպանման առաջնային օղակի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կտրամադրվի տեղեկատվություն լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
09.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ