ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 655-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (2,557 կգ ընդհանուր քաշով, 4,550 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,900 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
09.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 655-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Միավորը Քանակը Քաշը
բրուտտո (կգ) Գումարը
€
1 Բժշկական պարագաներ Հատ 1 409 1367
2 Մանկական մանեժ Հատ 1 10 15
3 Մանկական սայլակ Հատ 1 8.8 15
4 Անվավոր սայլակ Հատ 1 9.2 20
5 Մանկական նստատեղ մեքենայի համար Հատ 1 8.6 30
6 Անվասայլակ Հատ 2 38.4 14
7 Բազկաթոռ Հատ 4 131.8 351
8 Բազկաթոռ էլ. Հատ 1 109 300
9 Մանկական հիվանդանոցային
պլաստմասսայե սայլակ Հատ 1 8.2 8
10 Քայլակ Հատ 1 2.2 30
11 Հենակ Հատ 1 1 30
12 Հագուստ Արկղ 76 684.4 150
13 Բժշկական պարագաներ Արկղ 1 319.3 1450
14 Մերսման սեղան Հատ 3 170.4 150
15 Բժշկական մահճակալներ Հատ 7 455.1 610
16 Մանկական մատռաս Հատ 13 191.6 10
ԸՆԴԱՄԵՆԸ 115 2557 4,550
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
09.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ