Հոդված 6. Համապատասխանության հավաստում
Հոդված 6. Համապատասխանության հավաստում
6.1. Վառելիքը շրջանառության մեջ դնելուց առաջ համապատասխանության հայտարարագրման ձևով իրականացվում է ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքի համապատասխանության հավաստում:
Վառելիքի համապատասխանության հավաստման գործընթացը անցկացնում է հայտատուն:
Վառելիքի համապատասխանության հայտարարագրման ժամանակ հայտատու կարող է լինել ՄՄ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իր տարածքում գրանցված այն իրավաբանական անձը կամ ֆիզիկական անձը, որը կամ պատրաստող է, կամ պատրաստողի կողմից լիազորված ներկայացուցիչ, կամ ներմուծող:
Վառելիքի համապատասխանության հավաստումն կատարվում է վառելիքի համապատասխանության հայտարարագրման ընթացակարգերով, որոնք սահմանված են սույն հոդվածով և նկարագրված են ՄՄ տեխնիկական կանոնակարգի N 8 հավելվածում:
ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքի համապատասխանությունը հավաստելու նպատակով փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) պետք է հավատարմագրված լինի և ընդգրկված լինի Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում:
Համապատասխանության հավաստման նպատակով փորձաարդյունաբերական խմբաքանակի վառելիքի փորձարկումները թույլատրվում է անցկացնել փորձարկման լաբորատորիայում:
ՄՄ տեխնիկական կանոնակարգին վառելիքի համապատասխանության հայտարարագիրը հայտատուն ընդունում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված միասնական ձևով:
6.2. ՄՄ տեխնիկական կանոնակարգին վառելիքի համապատասխանության հավաստումն իրականացվում է՝
սերիական թողարկման վառելիքների համար՝ 3դ կամ 6դ ընթացակարգերով,
խմբաքանակներով թողարկվող կամ ներմուծվող վառելիքների համար՝ 4դ ընթացակարգով,
փորձաարդյունաբերական խմբաքանակների համար՝ 2դ ընթացակարգով՝ ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, նավերի համար նախատեսված վառելիքի և մազութի համար, 4դ ընթացակարգով՝ ավիացիոն բենզինի և ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի համար:
6.2.1. Սերիական թողարկման վառելիքի համար հայտատուն համապատասխանության հայտարարագրի գրանցման համար ձևավորում և ներկայացնում է ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի փաթեթ, որի կազմը ներառում է՝
- վառելիքի փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),
- այն փաստաթղթի պատճենը, որով պահանջներ են սահմանվում արտադրված վառելիքի նկատմամբ (առկայության դեպքում),
- որակի կառավարման համակարգի հավաստագրի պատճենը (առկայության դեպքում և 6դ ընթացակարգով հայտարարագրման դեպքում),
- ՄՄ տեխնիկական կանոնակարգին վառելիքի համապատասխանության հայտարարագիրը:
6.2.2. Խմբաքանակներով թողարկվող կամ ներմուծվող վառելիքի համար հայտատուն համապատասխանության հայտարարագրի գրանցման համար ձևավորում և ներկայացնում է ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի փաթեթ, որի կազմը ներառում է`
- վառելիքի փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),
- այն փաստաթղթերի պատճենը, որով պահանջներ են սահմանվում արտադրված վառելիքի նկատմամբ ( առկայության դեպքում),
- վառելիքի ներմուծված յուրաքանչյուր խմբաքանակի որակը նույնականացնող և հավաստող փաստաթղթերը (անձնագիրը),
- որակի կառավարման համակարգի հավաստագրի պատճենը (առկայության դեպքում),
- ՄՄ տեխնիկական կանոնակարգին վառելիքի համապատասխանության հայտարարագիրը։
6.2.3. Փորձաարդյունաբերական խմբաքանակների համար հայտատուն համապատասխանության հայտարարագրի գրանցման համար ձևավորում և ներկայացնում է ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի փաթեթ, որի կազմը ներառում է`
- վառելիքի փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),
- վառելիքի փորձաարդյունաբերական խմբաքանակի որակը նույնականացնող և հավաստող փաստաթղթերը (անձնագիրը),
- որակի կառավարման համակարգի հավաստագրի պատճենը (առկայության դեպքում),
- ՄՄ տեխնիկական կանոնակարգին վառելիքի համապատասխանության հայտարարագիրը:
6.3. Համապատասխանության հայտարարագիրը ծանուցողական սկզբունքով ենթակա է գրանցման Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի տվյալների էլեկտրոնային բազայում: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սկսվում է դրա գրանցման ամսաթվից:
Վառելիքի համապատասխանության հայտարարագիրը գրանցվում է՝
3 տարուց ոչ ավելի ժամկետով՝ 3դ ընթացակարգով համապատասխանության հավաստման դեպքում,
հաշվի առնելով տվյալ վառելիքի պահպանման ժամկետը, սակայն 3 տարուց ոչ ավելի ժամկետով՝ 4դ և 2դ ընթացակարգերով համապատասխանության հավաստման դեպքում,
5 տարուց ոչ ավելի ժամկետով՝ 6դ ընթացակարգով համապատասխանության հավաստման դեպքում: