Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻՆ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ ԵՎ ՄԱԶՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-01-02-ից մինչև 2017-08-02։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Կիրառման ոլորտը

գործել է մինչև 2017-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 1. Կիրառման ոլորտը

1.1. ՄՄ տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և շրջանառության մեջ գտնվող վառելիքի վրա:

1.2. ՄՄ տեխնիկական կանոնակարգով պահանջներ են սահմանվում վառելիքի նկատմամբ՝ մարդու կյանքի և առողջության, գույքի պաշտպանության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության, դրա նշանակության, անվտանգության և էներգետիկ արդյունավետության վերաբերյալ սպառողին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման նպատակով:

1.3. ՄՄ տեխնիկական կանոնակարգը չի տարածվում պաշտպանական պետական պատվերով մատակարարվող, պետական նյութական պահուստի պահպանվածությունն ապահովող կազմակերպություններում, ինչպես նաև նավթատարներում և հորատման հարթակներում սեփական օգտագործման կարիքների համար պահվող վառելիքի, Մաքսային միության միասնական մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանման վրա:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։