Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Կիրառման ոլորտը

գործել է մինչև 2017-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 1. Կիրառման ոլորտը

1.1. ՄՄ տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և շրջանառության մեջ գտնվող վառելիքի վրա:

1.2. ՄՄ տեխնիկական կանոնակարգով պահանջներ են սահմանվում վառելիքի նկատմամբ՝ մարդու կյանքի և առողջության, գույքի պաշտպանության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության, դրա նշանակության, անվտանգության և էներգետիկ արդյունավետության վերաբերյալ սպառողին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման նպատակով:

1.3. ՄՄ տեխնիկական կանոնակարգը չի տարածվում պաշտպանական պետական պատվերով մատակարարվող, պետական նյութական պահուստի պահպանվածությունն ապահովող կազմակերպություններում, ինչպես նաև նավթատարներում և հորատման հարթակներում սեփական օգտագործման կարիքների համար պահվող վառելիքի, Մաքսային միության միասնական մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։