Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 37 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-04-ից մինչև 1995-07-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1995-07-14Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 1994 թվականի N 90

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի թիվ 37 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, նկատի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում դրամավարկային ոլորտում տեղի ունեցած որակական տեղաշարժերը և, ելնելով բանկային համակարգի հետագա կայունացման և հուսալիության ապահովման անհրաժեշտությունից, որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների և դրանց խախտումների դեպքում պատժամիջոցների սահմանման մասին» թիվ 37 որոշման 5-րդ կետում «մարման ժամկետ ունեցող» բառերը փոխարինել «ժամկետային» բառով:

2. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Սահմանել քաղաքացիներից արտարժույթով և Հայաստանի Հանրապետության դրամով ներգրաված գումարների և բանկի սեփական միջոցների հարաբերակցության նորմատիվի (Ն5) առավելագույն թույլատրելի մեծությունը 1995 թվականի ապրիլի 1-ից` 2:1 չափով, ընդ որում, մինչև 1994 թվականի դեկտեմբերի 1-ը` 10:1, մինչև 1995 թվականի հունվարի 1-ը` 8:1, փետրվարի 1-ը` 6:1, մարտի 1-ը` 4:1 չափով»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։