ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 399-Ա
«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 577,190,678,43 դրամ ընդհանուր արժողությամբ «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02596346) 2022 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 202204/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 577,190,678,43 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 14.09.22 N 660-Ա)
3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
Երևան
08.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 399-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ որով կիրականացվի համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն և դաստիարակումը բարեկարգ և լուսավոր պայմաններում։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից
3. Բարեգործը ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212)
4. Ծրագիրը կատարողը ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր, սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 577,190,678,43 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Վայոց ձորի մարզի Արենի համայնք
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների ծավալը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 577,190,678,43 դրամ արժողությամբ
Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը` 577,190,678,43 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
08.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ