Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-12-27-ից մինչև 2000-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 148

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով հաշիվների վերագնահատման կարգի մասին

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դերը ազգային արժույթի կայունացման և արտարժութային պահուստների կառավարման գործում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների վերագնահատման արդյունքը` կապված դրամի նկատմամբ հաշվարկային փոխարժեքի փոփոխման հետ (թիվ 019 «Արտարժութային միջոցների վերագնահատում» հաշվեկշռային հաշվի մնացորդը), տարվա արդյունքներով չի փակվում և չի ուղղվում բանկի եկամուտներին կամ ծախսերին:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչությանը` մեկ ամսվա ընթացքում մշակել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով հաշիվների վերագնահատման կարգը:

քաղ. Երևան

թիվ 148

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։