Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՖՈՆԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՖՈՆԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 149

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդի անբավարարության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի ֆոնդի օգտագործման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին սույն թվականի դեկտեմբերին լրացուցիչ պարգևատրելու և որոշ սոցիալական երաշխիքներ ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդում միջոցների անբավարարության դեպքում օգտագործել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի ֆոնդի միջոցները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանների հիման վրա:

քաղ. Երևան

թիվ 149

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։