ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 1995 թվականի թիվ 24
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ԵՎ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձԵՎերի ԵՎ դրանց ներկայացման ժամկետների մասին
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 և 40 հոդվածների ու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի պահանջների, բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության լիարժեք հսկողությունը, հաշվետվություններում դրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականությունը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման ժամկետները (հավելվածներ 1, 2, 3):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային գործառնություն իրականացնելու համար արտոնագիր ստացած այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված հաշվետվությունների ձևերից բացի, բանկերի գործունեության վերահսկողության, թեմատիկ ուսումնասիրությունների կատարման, բանկային վիճակագրության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են պահանջվել նաև լրացուցիչ տեղեկություններ:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դրամարկղային սպասարկման և կանխիկ դրամաշրջանառության կանխատեսման համար անհրաժեշտ հաշվետվությունների ձևերը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը:
5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման 4-րդ կետը:
քաղ.Երևան
24
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձԵՎերը.
1 Հաշվեկշիռ (ամսական) ձև N 1
2 Հաշվապահական հաշվառման
հավաքական (կոնսոլիդացված)
հաշվեկշիռ (եռամսյակային)
ձև N 2
3 Հաշվետվություն բանկի
շահույթի (վնասի) մասին
(եռամսյակային)
ձև N 3
4 Հաշվետվություն շահույթի
բաշխման վերաբերյալ
(եռամսյակային)
ձև N 4
5 Հաշվետվություն բանկի
ֆոնդերի շարժի վերաբերյալ
(տարեկան)
ձև N 5
6 Հաշվետվություն վարկային
ներդրումների վերաբերյալ
(եռամսյակային)
ձև N 7
7 Տեղեկանք խոշոր վարկերի
մասին (եռամսյակային)
ձև N 7/1
8 Հաշվետվություն արտարժույթի
տնօրինման նորմատիվների
վերաբերյալ (շաբաթական)
ձև N 8
9 Հաշվետվություն տնտեսական
նորմատիվների վերաբերյալ
(ամսական)
ձև N 9
10 Հաշվետվություն կանոնադրական
կապիտալի ձևավորման
մասին (ամսական)
ձև N 10
11 Հաշվետվություն հիմնական
միջոցների շարժի վերաբերյալ
(տարեկան)
ձև N 11
12 Հաշվետվություն կապիտալ
ներդրումների վերաբերյալ
(տարեկան)
ձև N 12
13 Հաշվետվություն ՀՀ կենտրոնական
բանկում տեղաբաշխվող
պարտադիր պահուստավորման
վերաբերյալ (դրամով, ամսական)
ձև N 13
14 Հաշվետվություն ՀՀ կենտրոնական
բանկում տեղաբաշխվող
պարտադիր պահուստավորման
վերաբերյալ արտարժույթով,
(շաբաթական)
ձև N 13/1
15 Հաշվետվություն արտարժույթի
փոխանակման կետերի գործունեության
վերաբերյալ (տասնօրյա)
ձև N 20
16 Հաշվետվություն հաճախորդների
արտարժույթի առք ու վաճառքի
գործառնությունների վերաբերյալ
(շաբաթական)
ձև N 21
17 Հաշվետվություն արտարժույթով
միջոցների ներգրավման և
տեղաբաշխման մասին (ամսական)
ձև N 22
18 Հաշվետվություն արտարժույթի
պարտադիր վաճառքի մասին (յուր.
օրական գործարքի համար,
մինչև ապրիլի 10-ը)
ձև N 23
19 Հաշվետվություն արժեթղթերի
թողարկման արդյունքների մասին
(յուրաքանչյուր թողարկման համար)
20 Հաշվետվություն արժեթղթերի
թողարկման մասին (տարեկան)
21 Տեղեկանք բնակչությունից
ներգրաված ավանդների ակտիվային
ապահովվածության վերաբերյալ
(տասնհինգօրյա )
ձև N 25
22 Հաշվետվություն բանկի
արտասահմանյան ակտիվների
և պասսիվների շարժի մասին
(եռամսյակային)
ձև N 26
23 Հաշվետվություն
ձեռնարկությունների,
բնակչության ցպահանջ և
ժամկետային դեպոզիտների
(ավանդների) միջին
տոկոսադրույքների
վերաբերյալ (շաբաթական)
ձև N 27
24 Հաշվետվություն տրված
վարկերի միջին տոկոսադրույքների
վերաբերյալ (շաբաթական)
ձև N 28
25 Հաշվետվություն արտարժութային
թղթակցային հաշիվների վերաբերյալ
ձև N 29
Հաշվետվության ներկայացման ժամկետները
- Արդշինբանկ, Հայագրոբանկ, Հայէկոնոմբանկ բանկերը ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա փետրվարի 5-ը:
- Հայխնայբանկը ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացնում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա փետրվարի 15-ը:
- մյուս բանկերը ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը:
- շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու շաբաթվան հաջորդող երկուշաբթի օրը, 10-օրյա հաշվետվությունները` հաջորդող 2 աշխատանքային օրերի ընթացքում, 15-օրյա հաշվետվությունները` ամսվա առաջին կեսի համար մինչև ամսի 20-ը, երկրորդ կեսի համար մինչև հաջորդ ամսվա 5-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների, ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձԵՎերը
1 Հաշվեկշիռ ձև N 54
2 Հաշվետվություն ապահովագրական
ընկերության գործունեության
արդյունքների
մասին (ամսական)
ձև N 1 ԱՊ
3 Հաշվետվություն ապահովագրական
ընկերության կանոնադրական
կապիտալի
ձևավորման մասին (ամսական)
ձև N 4 ԱՊ
4 Հաշվետվություն
ապահովագրական ընկերության
վարկային ներդրումների մասին
(եռամսյակային)
ձև N 6 ԱՊ
5 Հաշվետվություն
ապահովագրական ընկերության
ֆոնդերի կազմի և շարժի
մասին (տարեկան)
ձև N 7 ԱՊ
Հաշվետվության ներկայացման ժամկետները
Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների, ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձԵՎերը
1 Հաշվեկշիռ (ամսական)
(ՀՀ ֆինանսների նախարարության
կողմից հաստատված
ձևով)
ձև N 1
2 Հաշվետվություն ֆինանսական
արդյունքների և դրանց
օգտագործման մասին
(եռամսյակային)
(ՀՀ ֆինանսների նախարարության
կողմից հաստատված ձևով)
ձև N 2
3 Հաշվետվություն գրավատան
գործունեության արդյունքների
մասին (ամսական)
ձև N 3-Գ
4 Հաշվետվություն գրավատան
կանոնադրական կապիտալի
ձևավորման մասին (եռամսյակային)
ձև N 4-Գ
5 Հաշվետվություն գրավատան
ֆոնդերի կազմի և շարժի մասին
(տարեկան)
ձև N 7-Գ
Հաշվետվության ներկայացման ժամկետները
Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների, ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները: