Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-02-24-ից մինչև 1996-08-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 1995 թվականի թիվ 38

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրավվող ավանդների տոկոսադրույքների սահմանման մասին

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» կարգի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր աշխատակիցներից ավանդներն ընդունում է Հայաստանի Հանրապետության դրամով և ԱՄՆ-ի դոլարով:

2. Սահմանել, որ.

ա) Հայաստանի Հանրապետության դրամով ավանդները մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ընդունվում են մինչև 3 ամիս ժամկետով` ամսական 6 տոկոս տոկոսադրույքով.

բ) ԱՄՆ-ի դոլարով ավանդներն ընդունվում են առանց ժամկետի սահմանափակման` ամսական 1,5 տոկոս տոկոսադրույքով:

3. Ավանդների դիմաց վճարումն իրականացվում է բարդ տոկոսահաշվարկի սկզբունքով:

քաղ. Երևան

թիվ 38

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։