ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1115-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 643-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրով՝ «ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 643-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1115-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի N 643-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 10 000 000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԹԻՎ CAM 1002 06 D ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)
Վ․ Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)
Վ․ Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Ա. Սողոմոնյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
Ա․ Բագիոլի - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության համագործակցության պատասխանատու
Ռ. Ժոզան - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավար
Բ․ Կալաման - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավարի տեղակալ
Տ․ Վանսան - Զարգացման ֆրանսիական գործակալության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և կենսաբազմազանության ծրագրի ղեկավար
Պ․ Կոբլան-Ուբերսոն - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ծրագրի ղեկավար
Ա․ Բելի - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի գյուղատնտեսության մասով ծրագրի ղեկավար»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ