Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 34 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-05-01-ից մինչև 1996-11-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-11-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 1995 թվականի թիվ 65

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգում ԵՎ սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 21 որոշմամբ սահմանված բանկի սեփական միջոցների նոր հաշվարկի դեպքում կտրուկ նվազում են որոշ բանկերի սեփական միջոցները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բաՆկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման 3-րդ կետերը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ սեփական արտարժութային միջոցների գումարը չի կարող գերազանցել այդ օրվա դրությամբ բանկի սեփական միջոցների 40 տոկոսը: Նշված սահմանաքանակի գերազանցումը կարող է թույլատրվել առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի մայիսի 1-ից:

քաղ. Երևան

թիվ 65

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։