ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 606-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1019-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (8,800 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,510 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստուդիաներ» ծրագրի մասին» N Մ-1019-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
30.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 606-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 30.09.22 N 689-Ա)
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը Ընդհանուր գումարը (եվրո)
1. Օֆսեթ տպագրական մեքենա FAG 1 հատ 5,000
2. Տպագրական պարագաներ հավաքված տպագրական արկղերի մեջ 1 հատ 200
3. Տպագրական մամլիչ իր սեղան-դարակաշարով՝ ներառված տպագրական պարագաներով 1 հատ 2,000
4. Թուղթ կտրող սարք գիլյոտին 1 հատ 500
5. Մետաղի և փայտի համակցությամբ տպագրական դարակաշար՝ ներառված տպագրական պարագաներով 1 հատ 500
6. Տպագրական նյութերը չոր պահելու պահոց 1 հատ 300
7. Փայտե դարակ-արկղեր ներառված տպագրական
պարագաներով 9 հատ 300
Ընդամենը՝ 8,800 եվրո
Փոխադրման ծախսեր՝ 4,510 եվրո
(հավելվածը խմբ. 30.09.22 N 689-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
30.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ