Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1031-Ա

«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.10.22 N 699-Ա)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 64,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անի Բեզիկյան» երիտասարդական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.10.22 N 699-Ա)

2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի ապրիլի 5-ին կնքված N 05-70-0-19-1 և N 11-0096-0-19-1 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 28-ին կնքված N 011-02-14 9848 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 8,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված N 0439557 և N 4011245 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 04.10.22 N 699-Ա)

3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

(3-րդ կետը փոփ. 04.10.22 N 699-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1031-Ա որոշման

«ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Ծ Ր Ա Գ Ի Ր

1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդ ուսանողների անվճար տրամադրել կացարան, որտեղ նրանք կապրեն Երևանում ուսանելու ամբողջ ընթացքում՝ օգտվելով

անվճար սննդից, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններից։

2 Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր

վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3 Բարեգործը Ալեքսան Բեզիկիան (Riva Paradiso 2CH, Roma, Italy) – տարեկան 9,000,000 դրամ

«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (Domberg 27 85354 Freising, Germany) - տարեկան 8,000,000 դրամ

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ (One Hovchild Plaza 4000 Route 66 Tinton Falls, NJ07753, USA) – տարեկան 2,500,000 դրամ

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (SOAR)» (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) - տարեկան 2,000,000 դրամ

4 Ծրագիրը կատարողը «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպություն (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6,

ՀՎՀՀ 05513266):

5 Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաք Թբիլիսյան 19 տուն հասցեում:

Բնագավառը՝ սոցիալական:

6 Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն է՝ 64,500,000 դրամ:

7 Բարեգործություն

ստացողը Ամեն տարի ծրագրից կօգտվեն Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդներ:

8 Ծրագրի իրականացման

տևողությունը 2022 թվականի հունվարի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը ● Շենքի շահագործման, կահավորման և կոմունալ-կենցաղային ծախսեր – տարեկան 12,500,000 դրամ և 37,500,000 դրամ 3 տարվա համար:

● Ուսանողներին վիտամիններով և հանքային նյութերով հարուստ տաք սննդի մատուցում օրը 3 անգամ: Տարեկան սննդի ծախսը կազմում է 8,000,000 դրամ և 24,000,000 դրամ 3 տարվա համար:

● Կենտրոնի բնականոն կենցաղի ապահովման համար անհրաժեշտ տնտեսական պարագաներ - տարեկան 500,000 դրամ և 1,500,000 դրամ 3 տարվա համար:

● Ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր – տարեկան 500,000 դրամ և 1,500,000 դրամ 3 տարվա համար:

10 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝

- տարեկան 1,500,000 դրամ էլեկտրականության համար և 4,500,000 դրամ 3 տարվա համար,

- տարեկան 1,000,000 դրամ ջրամատակարարման ու ջրահեռացման համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար,

- տարեկան 300,000 դրամ հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի համար և 900,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 2,700,000 դրամ գազի համար և 8,100,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 7,000,000 դրամ շենքերի և տարածքի վերանորոգման ու կահավորման համար և 21,000,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 8,000,000 դրամ սննդի համար և 24,000,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 500,000 դրամ տնտեսական ապրանքների ու գրենական պիտույքների համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 500,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար:

11 Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման և

այլ մարմինների հետ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, ինչպես նաև` Երևանի քաղաքապետարանի հետ:

13 Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային

աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 04.10.22 N 699-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։