Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄՐՔԱՁՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ N 22 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

19 սեպտեմբերի 2022 թ.

ք. Երևան N 2709-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄՐՔԱՁՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ N 22 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 28-րդ, 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Մրքաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դիմումը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «Մրքաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման N 22 լիցենզիան նախկին վավերապայմաններին համապատասխան փոխարինել նոր ձևաթղթի լիցենզիաներով և տրամադրել՝

1.1 նոր նմուշի լիցենզիա և ունիվերսալ հոսքագծի ներդիր N 0001՝ ՀՀ, ք. Գորիս, Շորին ձոր 2ա գործունեության վայրում:

1.2 նոր նմուշի լիցենզիա և ունիվերսալ հոսքագծի ներդիր N 0001՝ ՀՀ, ք. Կապան, Երկաթուղայինների 5-րդ նրբ. 10/1 գործունեության վայրում:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:

Նախարար` Գ. Սանոսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։