Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ, ՆՐԱՆՑ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ` ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 1995 թվականի թիվ 111

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, դրանց մասնաճյուղերում ԵՎ արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի մասին

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգի դրույթներից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, դրանց մասնաճյուղերում և արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի» կարգը (կցվում է):

(խմբ. 15.09.95 թիվ 153 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 24 որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ հաշվետվության ձևով. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ», տասնօրյա, ձև 21 (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 31.08.95 թիվ 142 որոշում)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, դրանց մասնաճյուղերում և արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի հաշվառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված 1, 2, 3 ձևերով` համապատասխան սյունակներում նշելով «Ս» սիմվոլը:

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի վարչության

1995 թվականի հունիսի 30-ի թիվ 111 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, դրանց մասնաճյուղերում ԵՎ արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և դրանց մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության դրամով կարող են իրականացնել սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի գործառնություններ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (կազմակերպությունների) և ֆիզիկական անձանց, իսկ արտարժույթի փոխանակման կետեր` միայն ֆիզիկական անձանց հետ:

(խմբ. 15.09.95 թիվ 153 որոշում)

2. Սույն կարգի առաջին կետում նշված գործառնություններն իրականացվում են բանկի կողմից հաստատված առք ու վաճառքի գներով` հատկացված գումարների սահմաններում: Նշված գների մասին տեղեկությունները պարտադիր արտացոլվում են արտարժույթի փոխարժեքների ցուցանակի վրա, իսկ գործառնությունների գրանցումը կատարվում է հաճախորդի ներկայությամբ` արտարժույթով գործառնությունների գրանցման «Մուտքի և ելքի» գրքում:

(կարգի 3-րդ կետն ուժը կորցրել է 06.10.95 թիվ 171 որոշում)

քաղ. Երևան

թիվ 111

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։