Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18.

Օրենքի 41-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 4-րդ կետի «մեդալի կամ կրծքանշանի շնորհում» բառերը փոխարինել «մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում» բառերով.

բ) 1-ին մասի 5-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) պարգևատրում զենքով.

6) պարգևատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում.».

գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

«7.1) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.».

դ) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:».

ե) 3-րդ մասի «6-8-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ և 7.1-րդ կետերով» բառերով.

զ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:».

է) 7-րդ մասը «Ոստիկանության» բառից առաջ լրացնել «Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։