Հոդված 23. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 23. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող` 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
Ոստիկանության գլխավոր վարչության պետի, գլխավոր վարչության պետի տեղակալի, վարչության պետի և վարչության պետի տեղակալի ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 տարի, բաժնի պետինը` մինչև 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` մինչև 2 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը:
Սույն օրենքի 54-րդ հոդվածի երկրորդ մասում, ինչպես նաև 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:»: