ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2022 թ.
քաղ. Երևան N 630-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 151 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման 3-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգը հաստատելու մասին» N 151 հրամանում (այսուհետ՝ Հրաման) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի» N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները
կատարող` Գ. Մինասյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2022 թվականի հոկտեմբերի 12-ի
N 630-Ն հրամանի
«Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
համակարգում դատական փորձագետի
որակավորման կարգի
Ց ՈՒ Ց Ա Կ
ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՍՏ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ Փորձաքննության տեսակը և կոդը Փորձաքննության ենթատեսակը և կոդը Որակավորվող անձի բարձրագույն կրթության նախընտրելի մասնագիտությունները
անվանումը կոդը անվանումը կոդը
1. Ձեռագրաբանական 01 Ձեռագրի փորձաքննություն 01-01 բանասիրություն, լեզվաբանություն, իրավագիտություն, մանկավարժություն և հոգեբանություն, կերպարվեստ և գծագրություն
Ստորագրության փորձաքննություն 01-02
2. Հեղինակային 02 Գրավոր խոսքի հեղինակի պարզման փորձաքննություն 02-01 իրավագիտություն, լրագրություն, գրականագիտություն
3. Փաստաթղթա-բանական 03 Փաստաթղթի և/կամ դրա պատրաստման եղանակի փորձաքննություն 03-01 քիմիա, ֆիզիկա
Փաստաթղթի ռեկվիզիտների փորձաքննություն 03-02
Դրամանիշերի և/կամ արժեթղթերի փորձաքննություն 03-03
Փաստաթղթի ռեկվիզիտների նյութի նույնականացման և/կամ ռեկվիզիտների կատարման վաղեմության փորձաքննություն 03-04
Փաստաթղթաբանական տեսակի այլ օբյեկտների փորձաքննություն 03-05
4. Տեսաձայնագրային 04 Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն վերծանման նպատակով 04-01 ֆիզիկա, ռադիոէլեկտրոնիկա
Ձայնագրությունների ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն 04-02
Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն անձի նույնականացման նպատակով 04-03
Տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն 04-04
5. Ֆոտոտեխնիկական և դիմանկարային 05 Լուսանկարի ֆոտոտեխնիկական փորձաքննություն 05-01 ֆիզիկա, կինոօպերատրություն, կինոգիտություն
Լուսանկարի փորձաքննություն անձի դիմանկարային նույնականացման նպատակով 05-02 գեղանկարչություն, գծանկարչություն, քանդակագործություն
6. Հետքաբանական 06 Մարդու կամ կենդանիների կողմից թողնված հետքերի փորձաքննություն 06-01 իրավագիտություն, դատական փորձագիտություն, ֆիզիկա, մեխանիկա
Առարկաների, գործիքների, մեխանիզմների և դրանց կողմից թողնված հետքերի փորձաքննություն 06-02
Տրանսպորտային միջոցների, դետալների և դրանց կողմից թողնված հետքերի փորձաքննություն 06-03
Սառը և նետողական զենքի փորձաքննություն 06-04
7. Ձգաբանական 07 Հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն 07-01 դատական փորձագիտություն, ձգաբանություն, ֆիզիկա, մեխանիկա, քիմիա
Հրազենային վնասվածքների և հետքերի, կրակոցի հանգամանքների փորձաքննություն 07-02
Կրակոցի հետքերի և արգասիքների քիմիական փորձաքննություն 07-03
Հրազենի հատուկ դրոշմվածքի պարզման փորձաքննություն 07-04
8. Պայթունա-տեխնիկական 08 Պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի արգասիքների և հետքերի փորձաքննություն 08-01 քիմիա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկա, սարքաշինություն
Ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի փորձաքննություն 08-02
Վառոդների, հրագործական բաղադրությունների և դրանց այրման հետքերի փորձաքննություն 08-03
9. Նյութագիտական 09 Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն 09-01 քիմիա, քիմիական տեխնոլոգիա, երկրաքիմիա, դեղագործական քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն
Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն 09-02
Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն 09-03
Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն 09-04
Հեղուկ կամ պինդ նյութերի փորձաքննություն ատոմային աբսորբցիոն սպեկտրոմետրիայի մեթոդի կիրառմամբ 09-05
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն 09-06
Ապակու, սիլիկատային, կերամիկական կամ նմանատիպ այլ ծագման նյութերի փորձաքննություն 09-07
Ռետինե, պլաստմասսայե կամ այլ պոլիմերային նյութերի փորձաքննություն 09-08
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն 09-09
Սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություն 09-10
Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն 09-11
10. Սննդամթերքի և խմիչքների 10 Սննդամթերքի և դրա հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն 10-01 կենսաբանություն, քիմիա, քիմիական տեխնոլոգիա, սանիտարիա և հիգիենա, պարենային մթերքի տեխնոլոգիա, մանրէաբանություն
Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն 10-02
Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն 10-03
Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն 10-04
Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական)փորձաքննություն 10-05
Թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն 10-06
11. Հողագիտական և կենսաբանական 11 Հողային ծագման օբյեկտների փորձաքննություն 11-01 կենսաքիմիա, կենսաֆիզիկա
Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման 11-02 կենսաբանություն
Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ 11-03
Կենդանական ծագման օբյեկտների փորձաքննություն 11-04 անասնաբուժություն
12. Հրդեհա-տեխնիկական 12 Հրդեհից վնասված շենքերի և շինությունների, այլ առարկաների կամ կառուցվածքների փորձաքննություն 12-01 հրդեհային անվտանգություն, քիմիա, ֆիզիկա
Հրդեհից վնասված հողատարածքների փորձաքննություն 12-02
Հրդեհից վնասված շարժական գույքի փորձաքննություն 12-03
Նյութերի և սարքսարքավորումների, այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացների հրդեհավտանգ հատկությունների և սարքավորումների աշխատանքի հրդեհավտանգ ռեժիմների փորձաքննություն 12-04
Տեխնոլոգիական գործընթացների, տեխնոլոգիական սարքսարքավորումների, շենքերի, շինությունների հրդեհային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանության, դրանց հրդեհավտանգավորության և հակահրդեհային սարքավորումներով ապահովվածության փորձաքննություն 12-05
Հրդեհաշիջման ընթացքում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գործողությունների փորձաքննություն 12-06
13. Շինարարա-տեխնիկական 13 Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարարական և այլ կառուցապատման օբյեկտների փորձաքննություն 13-01 արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճյուղային շինարարարություն, ճարտարապետություն
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարարական և այլ կառուցապատման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն 13-02
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների տեխնիկական վիճակի և/կամ ինժիներատեխնիկական փորձաքննություն 13-03
Հողաշինարարական փորձաքննություն 13-04
14. Ավտոտեխ-նիկական 14 Ճանապարհատրանսպորտային պատահարի փորձաքննություն 14-01 ավտոտրակտորաշինություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային մեքենաների տեխնիկական շահագործում և սպասարկում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մետաղագիտություն
Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի փորձաքննություն 14-02
ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման հանգամանքների պարզման տրանսպորտային հետքաբանական փորձաքննություն 14-03
Ճանապարհի տեխնիկական վիճակի, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում ճանապարհային պայմանների փորձաքննություն 14-04
Տրանսպորտային միջոցների վերականգնման, վերանորոգման և մնացորդային դետալների պիտանելիության փորձաքննություն 14-05
15. Ֆինանսատնտե-սագիտական և դատահաշ-վապահական 15 Դատահաշվապահական փորձաքննություն 15-01 ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ
Ֆինանասատնտեսագիտական փորձաքննություն 15-02
16. Ապրանքա-գիտական 16 Պարենային, ոչ պարենային ապրանքների, կենսաբազմազանության օբյեկտների, ծառայությունների, դրանց փաստաթղթերի, այդ թվում արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-01 ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, ճյուղային ճարտարագիտություն, սննդարտադրության տեխնոլոգիա
Տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-02
Բարդ կառուցվածքային առանձնահատկություններ ունեցող արտադրական կամ այլ ապրանքային համալիրների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-03
Ոչ նյութական ակտիվների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-04
Անշարժ գույքի, այդ թվում՝ դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-05
Շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-06
17. Էլեկտրա-տեխնիկական 17 Ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական կենցաղային նշանակության սարքավորումների փորձաքննություն 17-01 ջերմաէներգետիկա, էլեկտրաէներգետիկա, Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ
18. Դատահո-գեբուժական 18 Դատահոգեբուժական փորձաքննություն 18-01 ընդհանուր բժշկություն, հոգեբուժություն, նյարդաբանություն
19. Դատագե-նետիկական 19 Դատագենետիկական (ԴՆԹնույնականացման) փորձաքննություն 19-01 կենսաբանություն, կենսաքիմիա
20. Համակարգ-չատեխնիկական 20 Ցանցային փորձաքննություն 20-01 ռադիոէլեկտրոնիկա, կիբեռնետիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Ծրագրային ապահովումների փորձաքննություն 20-02
Համակարգիչների կոշտ սկավառակներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն 20-03
Թվային տեսագրիչների կոշտ սկավառակներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն 20-04
Բջջային հեռախոսների կամ պլանշետային համակարգիչների ներքին հիշողության կրիչներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն 20-05
Այլ թվային հիշողության կրիչներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն 20-06
Համակարգչային սարքավորումների, դրանց աշխատունակության և/կամ կիրառման նշանակության փորձաքննություն 20-07
21. Դատաբժշկական 21 Անձի առողջությանը պատճառված վնասի փորձաքննություն 21-01 Վիրաբուժություն, կոտրվածքաբանություն, ընդհանուր բժշկություն
Դատաբժշկական հանձնաժողովային կամ կրկնակի փորձաքննություն 21-02
Կենսաբանական ծագման հետքերի և/կամ նմուշների փորձաքննություն 21-03
Հյուսվածքաբանական փորձաքննություն 21-04
Քիմիական (այդ թվում՝ կենսաքիմիական) փորձաքննություն 21-05
Բժշկաքրեագիտական փորձաքննություն 21-06
Դիակի դատաբժշկական փորձաքննություն 21-07
Դատաբժշկական լրացուցիչ կամ համալիր փորձաքննություն 21-08
22. Մշակութային արժեքների 22 Կերպարվեստի բնագավառի փորձաքննություն 22-01 արվեստաբանություն, արվեստագիտություն, ազգագրագիտություն, հնագիտություն, ոսկերչություն, բանասիրական, մշակութաբանություն, արվեստ և հումանիտար գիտություններ, կրոնագիտություն, սոցիալ-մշակութային գործունեություն, կերպարվեստի պատմություն և տեսություն
Դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի փորձաքննություն 22-02
Երաժշտական գործիքների փորձաքննություն 22-03
Գրքարվեստի բնագավառի փորձաքննություն 22-04
Հին դրամների փորձաքննություն 22-05
Գեղագիտական փորձաքննություն 22-06
Հնագիտական փորձաքննություն 22-07
Մշակութաբանական այլ փորձաքննություն 22-08
23. Հոգեբանական 23 Անձի հոգեբանական փորձաքննություն 23-01 հոգեբանություն, ընդհանուր բժշկություն, մանկավարժություն
Հետմահու հոգեբանական փորձաքննություն 23-02
Հոգեբանական այլ տեսակի փորձաքննություն 23-03
24. Ճարտարա-գիտատեխնիկական 24 Մեքենա-մեխանիզմների և սարք-սարքավորումների խափանման պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն 24-01 Ճարտարագիտություն, իրավագիտություն
Արտադրությունում տեխնոլոգիական գործընթացներում շեղումների և խախտումների պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն 24-02
Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն 24-03
25. Օդորոլոգիական 25 Օդորոլոգիական, այդ թվում` մարդու կողմից թողնված հոտային հետքերի փորձաքննություն 25-01 Կենսաբանություն, իրավագիտություն
26. Լինգվիստիկական 26 Գրավոր խոսքի փորձաքննություն 26-01 բանասիրություն, լեզվաբանություն, լրագրություն, գրականագիտություն, իրավագիտություն
Բանավոր խոսքի փորձաքննություն 26-02
27. Էկոլոգիական 27 Հողային ռեսուրսների և երկրաբանական օբյեկտների փորձաքննություն 27-01 Անտառագիտություն, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, կենսագործունեության անվտանգություն, բնապահպանություն շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում, ագրոէկոլոգիա, կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, ջրային կենսապաշարներ և ակվակուլտուրա, հողագիտություն, ջրաօդաերևութաբանություն, բնապահպանություն և բնօգտագործում, շրջակա միջավայրի պաշտպանություն, հողաբարելավում, վերամշակում և հողապահպանություն, ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում, շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում, բնապահպանական փորձաքննություն
Կենդանական և բուսական աշխարհի փորձաքննություն 27-02
Ջրային ռեսուրսների և օբյեկտների փորձաքննություն 27-03
Մթնոլորտային օդի փորձաքննություն 27-04
Ճառագայթային իրավիճակի փորձաքննություն 27-05
Շրջակա միջավայրի վրա այլ բնույթի ազդեցության փորձաքննություն 27-06
28. Պայթյունա-տեխնոլոգիական 28 Պայթյունից վնասված օբյեկտների փորձաքննություն 28-01 Քիմիա, քիմիական տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկա, սարքաշինություն, ռադիոտեխնիկա և կապ
Նյութերի և տեխնոլոգիական սարքավորումների, այդ թվում` տեխնոլոգիական գործընթացների պայթյունավտանգ հատկությունների և սարքավորումների աշխատանքի պայթյունավտանգ ռեժիմների փորձաքննություն 28-02
Տեխնոլոգիական գործընթացների և տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի և շինությունների պայթյունային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանության, դրանց պայթյունակայունության, պայթյունի հետևանքների հնարավոր նվազեցման միջոցներով ապահովվածության փորձաքննություն 28-03
29. Մտավոր սեփականության օբյեկտների 29 Հեղինակային և հարակից իրավունքի բնագավառի փորձաքննություն 29-01 Իրավագիտություն, հոգեբանություն, մշակութաբանություն, տնտեսագիտության տեսություն, շուկայաբանություն
Գյուտերի բնագավառի փորձաքննություն 29-02
Արտոնագրման բնագավառի փորձաքննություն 29-03
Օգտակար մոդելների բնագավառի փորձաքննություն 29-04
Արտադրական նմուշների փորձաքննություն 29-05
Առևտրային նշանների շփոթության աստիճանի նմանության պարզման փորձաքննություն 29-06
30. Միջուկային քրեագիտական 30 Ռադիոակտիվ նյութերի, ռադիացիայի և ռադիոակտիվ ֆոնի փորձաքննություն 30-01 Ֆիզիկա, քիմիա, իրավագիտություն
Միջուկային էներգետիկայի հետ կապված սարքսարքավորումների փորձաքննություն 30-02
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: