Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի «ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 172

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների հաշվառման համարները վճարային փաստաթղթերում նշելու մասին» թիվ 122 որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության առաջարկության մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության առաջարկությանը և դիմել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների հաշվառման համարները վճարային փաստաթղթերում նշելու մասին» թիվ 122 որոշմամբ սահմանված ժամկետը մինչև 1995 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու առաջարկությամբ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը հանդես գալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» թիվ 321 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ նախաձեռնությամբ:

քաղ. Երևան

թիվ 171

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։