Հոդված 107. Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից ապրանքների ներմուծումը
Հոդված 107. Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից ապրանքների ներմուծումը
1. Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից «ներմուծում` ազատ շրջանառության համար» և «վերաներմուծում» ռեժիմներով հայտարարագրված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները բաց թողնելու համար մաքսային մարմինները նրանցից պահանջում են`
ա) օտարերկրյա անձանց համար` ներկայացնել Հայաստանի Հանրապետության անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, կամ`
բ) օրենքով սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմիններն արգելում են ապրանքների ներմուծումը:
3. Ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(Վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-481-Ն)
(107-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-481-Ն)