Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-05-06-ից մինչև 2006-12-26։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 147. Անձի քննումը

գործել է մինչև 2006-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 147. Անձի քննումը

1. Անձի քննումը, որպես մաքսային հսկողության բացառիկ ձև, թույլատրվում է կատարել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող կամ մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ ուղևորության գոտում ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է մաքսանենգության օբյեկտ հանդիսացող ապրանքներ կամ այնպիսի ապրանքներ, որոնք մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրման համար:

2. Քննումն սկսելուց առաջ տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ներկայացնել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշումը, առաջարկել կամավոր հանձնել թաքցրած ապրանքները:

3. Անձի քննումը կատարվում է տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի` քննվողի հետ նույն սեռի պաշտոնատար անձի կողմից, նույն սեռի երկու ընթերակաների ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննմանը չմասնակցող ֆիզիկական անձանց մուտքն այդ սենյակ պետք է բացառվի: Անձի մարմնի քննումը կատարվում է միայն բուժաշխատողի կողմից:

4. Անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց քննումն իրականացվում է վերջիններիս օրինական ներկայացուցիչների ներկայությամբ:

5. Անձի քննման մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(147-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։