Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-28-ից մինչև 2006-01-21։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը

գործել է մինչև 2006-01-21Բացել ARLIS-ում

Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը

1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների։

3. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Անմաքս առևտրի խանութների նկատմամբ մաքսային հսկողությունը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով։

(33-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։