Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 10 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 69. Մաքսային միջնորդի (բրոքերի) իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 69. Մաքսային միջնորդի (բրոքերի) իրավունքներն ու պարտականությունները

(Վերնագիրը խմբ. 21.08.08 ՀՕ-155-Ն)

1. Մաքսային միջնորդը (բրոքերը) իրավունք ունի իրականացնել մաքսային ձևակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաև այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսային գործին` իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով և վերջինիս միջոցների հաշվին:

2. Մաքսային միջնորդը (բրոքերը) պարտավոր է`

ա) կատարել իր կողմից իրականացված միջնորդական գործունեությունների հաշվառումը և մաքսային մարմիններին ներկայացնել հաշվետվություն կատարված մաքսային ձևակերպումների վերաբերյալ` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.

բ) ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն.

գ) մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները.

դ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկություններ.

ե) մաքսային մարմնի պահանջով ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննմանը.

զ) իրավաբանական հասցեի, գտնվելու և (կամ) գործունեության վայրերի, տնօրենի, մաքսային ձևակերպումների մասնագետների փոփոխության դեպքում դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել վերադաս մաքսային մարմնին.

է) ապահովել իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

(69-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։