Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-06-ից մինչև 2013-04-26։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 9.1 · ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67.5

գործել է մինչև 2013-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 67.5.

Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանումը

1. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ենթակա է սակագնային ու ոչ սակագնային կարգավորման և մաքսային հսկողության նույն կարգով, որով այլ երկրներից ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք:

2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքները, ինչպես նաև նրանց օգտագործմամբ ազատ տնտեսական գոտում արտադրված այլ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ երկրներ կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով՝ առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման: Մաքսային մարմինները պետք է հնարավորություն ունենան անհրաժեշտ հսկողություն սահմանելու արտահանվող ապրանքների նկատմամբ։ Սույն կետով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման դրույթը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների վրա:

3. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում՝ օդանավակայանի բեռնային համալիրի միջոցով, իրականացվում է տարանցիկ փոխադրման համար սահմանված կանոններով։

(67.5 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 25.05.11 ՀՕ-200-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։