ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
Հոդված 65.2. Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից
Հոդված 65.2. Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից
1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ քանակական և գնային։
2. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսային վճարներ գանձելու և ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու։
(65.2 -րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)