Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-26-ից մինչև 2004-02-14։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը

գործել է մինչև 2004-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետադարձ արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.

բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին և դրանց անձնակազմին պատկանող ապրանքների և տրանսպորտային միջոցների.

Ֆինանսական վարձակալության տրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված 84-ից 89-ը ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է թույլատրվել` հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան ևս չորս տարի ժամկետով: Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.

դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված.

ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխությունները:

(37-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-352-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։