ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 7 · ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 61. Մաքսային պահեստները և դրանց տեսակները
Հոդված 61. Մաքսային պահեստները և դրանց տեսակները
1. Մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո կարող են պահպանվել «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:
2. Մաքսային պահեստները կարող են լինել`
ա) բաց տիպի` բոլոր անձանց ապրանքների պահպանման համար.
բ) փակ տիպի` որոշակի անձանց ապրանքների պահպանման համար.
գ) մասնագիտացված` բոլոր անձանց որոշակի ապրանքների պահպանման համար:
3. Մաքսային պահեստներ կարող են կազմակերպել սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձինք: