Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2014-07-05։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 96. Մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կայացված մաքսային արժեքի որոշման հետ կապված որոշումների հետ անհամաձայնությունը

գործել է մինչև 2014-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 96. Մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կայացված մաքսային արժեքի որոշման հետ կապված որոշումների հետ անհամաձայնությունը

1. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից որոշելու կամ ստուգելու անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումները կարող են իրականացվել ըստ հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի), մաքսային վճարների վիճելի գումարին համապատասխան մինչև 30 օր ժամկետով բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության տված երաշխիքի, այսուհետ` երաշխիք առկայության դեպքում` հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերջնահաշվարկ կատարելու պայմանով:

2. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում կազմում և հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Մերժման եզրակացության հետ միասին տարածքային մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը և որոշման եղանակը` հիմնավորելով նաև սույն օրենսգրքի 94 հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը:

2.1. Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ ուշ, քան սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները և առաջարկում են հայտարարատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնց քննության արդյունքում, նշյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ կամ ընդունում են հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը:

3. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից: Ընդ որում, սույն կետով նախատեսված բողոքարկման փաստը չի կարող պատճառ հանդիսանալ մաքսային վճարները սահմանված ժամկետում չվճարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած տույժերից և տուգանքներից տարբերվող այլ պատժամիջոցների կիրառման համար:

(96-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-56-Ն, լրաց. 05.12.12 ՀՕ-224-Ն)

բ ա ժ ի ն 5

մաքսային վճարներ

գ լ ու խ 16

ընդհանուր դրույթներ մաքսային վճարների մասին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։