Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-05-ից մինչև 2014-08-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-08-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը

գործել է մինչև 2014-08-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը

1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների։

3. (մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)

(33-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։