Հոդված 47.2. Ազատ տնտեսական գոտում ապրանքների նկատմամբ գործողությունները
Հոդված 47.2. Ազատ տնտեսական գոտում ապրանքների նկատմամբ գործողությունները
(վերնագիրը փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
1. Ազատ տնտեսական գոտում ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները՝
ա) ապրանքների պահպանություն.
բ) ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում.
գ) ապրանքների վերամշակում.
դ) օգտագործում ազատ տնտեսական գոտում շինարարության ընթացքում.
ե) օգտագործում՝ որպես օժանդակ նյութ, գործիք կամ սարքավորում, սույն հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նկարագրված գործողությունների ընթացքում.
ը) ոչնչացում:
2. Ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է այդտեղ գտնվող ապրանքների մանրածախ վաճառքը, բացառությամբ օրենսդրությամբ հատուկ նշված դեպքերի։
(47.2-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 21.08.08 ՀՕ-155-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)