Հոդված 67.5
Հոդված 67.5.
Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանումը
1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության ներքին շուկա կարող են մուտք գործել միայն «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ձևակերպվելուց հետո:
2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով:
3. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում՝ օդանավակայանի բեռնային համալիրի միջոցով, իրականացվում է տարանցիկ փոխադրման համար սահմանված կանոններով։
(67.5-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 25.05.11 ՀՕ-200-Ն, խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն)