ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 11 · ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 73. Մաքսային փոխադրողների և դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը
Հոդված 73. Մաքսային փոխադրողների և դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը
1. Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային փոխադրողը և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
2. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային փոխադրողի կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(73-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-72-Ն)