Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 133 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-12-01-ից մինչև 2000-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 193

ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի մեջ լրացումներ կատարելու մասին

Հաշվի առնելով, որ ՀՀ ԿԲ վարչության 1995թ. հոկտեմբերի 20-ի թիվ 177 որոշման հետ կապված ՀՀ բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում բացվել են նոր հաշիվներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

ՀՀ ԿԲ վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված հրահանգի

-2-րդ և 3-րդ կետերում բանկի ակտիվների և բանկի ընդհանուր ակտիվների հաշվարկներում ավելացնել «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկեր» թիվ 721 հաշվեկշռային հաշիվը:

-6-րդ կետում պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափի հաշվարկում ավելացնել «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվներ» թիվ 719 հաշվեկշռային հաշիվը:

քաղ. Երևան

թիվ 193

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։