Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 13 ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ ԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 162 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒՄ

8 դեկտեմբերի 1995 թվական թիվ 194

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի թիվ 13 որոշման 4-րդ կետը ԵՎ 1995 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 162 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով իրականացվող գործառնությունների, հանրապետությունում արժեթղթերի շուկայի ընդլայնման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով գործառնությունների ժամանակավորապես սահմանափակելու մասին» թիվ 13 որոշման 4-րդ կետը և 1995 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 162 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունը արժեթղթերի վարչության հետ համատեղ մշակել և մինչև 1996 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով իրականացվող գործառնությունների ռիսկի գնահատման և արժեթղթերի հնարավոր արժեզրկումից կորուստների ծածկման նպատակով պահուստաֆոնդի ստեղծման և օգտագործման կարգը:

քաղ. Երևան

թիվ 194

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։