Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-08-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7.1. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք և նրանց գործունեությունը

գործել է մինչև 2025-08-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7.1. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք և նրանց գործունեությունը

(վերնագիրը փոփ. 25.03.20 ՀՕ-182-Ն)

1. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-182-Ն)

2. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով:

Խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առևտրի կենտրոնում՝ միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

«Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերը, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակները կարող են օգտագործել միայն արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք և դրանց մասնաճյուղերը:

Արգելվում է արտարժույթի առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերի, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:

3. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:

4. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության կանոնները, կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունների 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, իսկ արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության ղեկավարները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ: Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:

(7.1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն, 28.06.19 ՀՕ-111-Ն, փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-182-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։