Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2017-12-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2017-12-02Բացել ARLIS-ում

Հոդված 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն առանց սահմանափակումների իրականացնելու արտարժույթի առք ու վաճառք` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ կամ որևէ այլ պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը և ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով`

ա) իրավաբանական անձանց միջև.

բ) անհատ ձեռնարկատերերի միջև.

գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված սուբյեկտների միջև:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի «դ» ենթակետում նշված ոչ առևտրային բնույթի գործարքները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով: Սույն մասից բացառություն են կազմում մինչև 2.000.000 դրամի չափով տրամադրվող գյուղատնտեսական նշանակության կրեդիտները, որոնք կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:

5.2. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների (գույքի) իրացման դիմաց վճարումները կարող են իրականացվել արտարժույթով:

6. Ռեզիդենտների միջև նվիրաբերության, նվիրատվության գործարքները, ինչպես նաև ժառանգությունը կարող են իրականացվել արտարժույթով:

7. Միջազգային կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար գնանշումներն ու վճարումներն իրականացնել արտարժույթով` Կենտրոնական բանկի և կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով սահմանված դեպքերում և կարգով:

8. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպություններն իրավունք ունեն օրենքով իրենց վերապահված ֆինանսական, այդ թվում` ավանդային, վարկային գործառնություններն իրականացնելու արտարժույթով, բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

8.1. Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ մինչև 2.000.000 դրամի չափով տրամադրվող գյուղատնտեսական նշանակության կրեդիտների, որոնք կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:

9. Մասնագիտացված անձինք պարտավոր են իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր):

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-258-Ն, 21.12.15 ՀՕ-5-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։