Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-21-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն առանց սահմանափակումների իրականացնելու արտարժույթի առք ու վաճառք` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ կամ որևէ այլ պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով, բացառությամբ ներդրումային ընկերությունների, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը և ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք: Սույն մասը չի սահմանափակում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց և ապահովագրական ընկերությունների կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը` իրենց գործունեությունը կարգավորող օրենքներին համապատասխան։

3. Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով`

ա) իրավաբանական անձանց միջև.

բ) անհատ ձեռնարկատերերի միջև.

գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված սուբյեկտների միջև:

4.1.

5. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի «դ» ենթակետում նշված ոչ առևտրային բնույթի գործարքները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:

Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրված կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:

5.2. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների (գույքի) իրացման դիմաց վճարումները կարող են իրականացվել արտարժույթով:

6. Ռեզիդենտների միջև նվիրաբերության, նվիրատվության գործարքները, ինչպես նաև ժառանգությունը կարող են իրականացվել արտարժույթով:

7. Միջազգային կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար գնանշումներն ու վճարումներն իրականացնել արտարժույթով` Կենտրոնական բանկի և կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով սահմանված դեպքերում և կարգով:

8. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպություններն իրավունք ունեն օրենքով իրենց վերապահված ֆինանսական, այդ թվում` ավանդային, վարկային գործառնություններն իրականացնելու արտարժույթով, բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

8.1. Բանկերը և վարկային կազմակերպություններն սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով։

Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:

9. Մասնագիտացված անձինք պարտավոր են իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր):

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-258-Ն, 21.12.15 ՀՕ-5-Ն, խմբ. 19.06.19 ՀՕ-94-Ն, 25.03.20 ՀՕ-182-Ն, լրաց. 08.07.20 ՀՕ-359-Ն)

(հոդվածը 18.01.22 ՀՕ-16-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2022 թվականին)

(18.01.22 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։