Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-07-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

գործել է մինչև 2006-07-07Բացել ARLIS-ում

Հոդված 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման փողային գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները, ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում փողային ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում փողային շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

(6-րդ հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։