Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-22-ից մինչև 2009-04-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2009-04-18Բացել ARLIS-ում

Հոդված 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների մեկ խախտում թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի կամ խախտման գումարի չափով կամ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:

2. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների երկու խախտում թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` խախտման գումարի չափով, կամ խախտման մեջ գումարի բացակայության դեպքում` նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:

Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձի կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջները երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:

4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորած անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում չնշված ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների խախտումների համար կառավարության լիազորած մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

6. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:

Հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու համար բանկերը և վարկային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

7. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից Կենտրոնական բանկի տված լիցենզիաների պայմանները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած ճանաչել գործունեության լիցենզիան:

7.1. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է, որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց, զրկել լիցենզավորված անձի ղեկավարին կամ լիցենզավորված անձի աշխատակցին Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից, որը կարող է կիրառվել յուրաքանչյուր պատասխանատվության միջոցի հետ միասին:

8. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Եթե անձը սույն հոդվածով սահմանված կարգով պատասխանատվությունը կրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների նոր խախտում թույլ չի տալիս, ապա նա համարվում է սույն հոդվածով սահմանված պատասխանատվության չենթարկված:

Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով պատասխանատվություն կրելու պահ է համարվում անձի կողմից իր նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մասին որոշման պահանջները կատարելը:

10. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձի (արժութային դիլերի), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի (փոխանակման կետի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար) անձը (այդ թվում` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցը) իրավունք չունի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից, լիցենզավորված անձի ղեկավարի կամ լիցենզավորված անձի աշխատակցի՝ Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից զրկելու պահից երեք տարի ժամկետով որևէ կերպ (ուղղակիորեն կամ իրավաբանական անձ հիմնադրելով կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում որևէ մասնակցություն ունենալով կամ առանց մասնակցության իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալով կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն իրականացնող անձանց կողմից որպես աշխատակից ներգրավվելով) իրականացնելու արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-253-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։